ՌԴ փոխարտգործնախարարը Չինաստանի արտգործնախարարի օգնականի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 27-ին Պեկինում Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Շեշտվել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման փոխադարձ շահագրգռվածությունը և տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել Մոլդովայում տիրող իրավիճակի կապակցությամբ։

Նշվել է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ ինտեգրացիոն ասոցիացիաների գործունեության մեծ նշանակությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման համար»,-նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։