Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանին

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական անգամ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ այս անգամ ընդհանրապես չի եկել հանդիպման, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։