Հայաստանի դեմ խաղարկվում է մեծ, չափազանց մեծ դավադրություն
Հայաստանի դեմ խաղարկվում է մեծ, չափազանց մեծ դավադրություն, որի վերջնական հանգրվանը Հայաստանի պետականության անկումն է լինելու, կամ այլ կերպ ասած` Հայաստանի Երրորդ Հանրապետության հուղարկավորությունը։
Ողբերգությունն այն է, որ դավադրության գործիքներ են դարձել նաև հայ ժողովուրդի մի հատվածը։
Սրա ելքը միայն և միայն նոր էլիտաների ծննդի մեջ, որի կարևորագույն առաքելությունը հայ ժողովրդի ազատագրումն է ստրկական շղթաներից (որկրամոլության, այլատյացության, ինքնամերժման և անգիտակից ինքնասպանության ճիրաններից):
Առանց առաջնորդող ուժի հնարավոր չէ փրկել այն, ինչը արդեն երկրի իշխանության ձեռամբ կործանվում է։
Հայաստանի Անկախության հռչակագիրը սիմվոլիկ, չափազանց սիմվոլիկ նշանակություն ունի Երրորդ Հանրապետության կյանքում։ Այսօր քարոզվում է հենց Երրորդ Հանրապետության վախճանը և այդ քարոզի մունետիկը հենց Նիկոլ Փաշինյանն է դարձել, իսկ պատվիրատուն (կամ առաջնային շահառուն)` Ալիև-Էրդողան զույգը։
Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ արշավը չունի ներքին լեգիտիմություն, այլ միայն և միայն արտաքին պահանջ։
Տեսախցիկները հանելու համար հանրաքվեի մասին թեզը ունի շատ ավելի խորը նպատակ, քան կարող է թվալ, հետեւաբար սա մասն է վերը նշված ծրագրի։
Փաշինյանը լավ գիտի, որ հասարակության մեջ միշտ կհայտնվեն դյուրահավատ մարդիկ, ովքեր կկարծեն, որ դա իրենց հնարավորությունն է, և այստեղ կգործի անուղղակի գործողությունների ռազմավարության սկզբունքը…
Հայաստանը ծանր, չափազանց ծանր վիճակում է…

