Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
Մեծ Բրիտանիայի խոշորագույն HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից։ Այդ մասին հայտնել են բանկից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք որոշել ենք դադարեցնել վճարումների մշակումը դեպի Ռուսաստան կամ Բելառուս կամ հակառակ ուղղությամբ։ Ռուսաստանի կամ Բելառուսի մասնակցությամբ HSBC-ի միջոցով մշակված ցանկացած վճար հնարավոր է հետաձգվեն հետագա վերանայման համար և, մեր բացարձակ հայեցողությամբ, կարող է մերժվեն և միջոցները վերադարձվեն»,- ասվում է HSBC-ի տարածած հաղորդագրության մեջ:

