ԲՏԱ նախարարն այցելել է «Գուրուս» ընկերություն

«Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և հետազոտական ընկերություններին. այցելել եմ «Գուրուս» ընկերություն, որն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։

Ընկերության համահիմնադիր Վահե Մարտիրոսյանի հետ շրջել ենք տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության գործունեությանը, խոսել ենք մի շարք թեմաներից, ընկերության առաջիկա ծրագերից ու տեսլականից:

Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքը առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։

Քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ»,- գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։