Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն Ինսթագրամի սթորի բաժնում լուսանկարներ է հրապարակում Վիետնամի փողոցներից։
Պատվիրակության կազմում են նաև Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
Ալեն Սիմոնյանի հրապարակած լուսանկարներից մեկում Գեղամ Նազարյանն էլ կա։


