Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե

55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-22 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Զինվորականների ըմբշամարտի Աշխարհի 37-րդ առաջնությունը։

ՊՆ տեղեկացմամբ, այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը: