Ավստրալիայում մինչև 16 տարեկան երեխաները չեն կարող օգտվել սոցցանցերից

Ավստրալիայի կառավարությունն օրենք է ընդունել, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրն այս  հայտարարությունը հրապարակվել է այդ երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի կայքում։

«Կառավարությունն այսօր ներկայացրել է աշխարհի առաջատար օրենսդրությունը, որը սահմանում է նվազագույն տարիքը՝ 16 տարեկան սոցիալական մեդիայի օգտատերերի համար։ Սա ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար՝ նրանց զարգացման կարևոր  փուլերում», – ասվում է հայտարարության մեջ:

Նոր սահմանափակումների պահպանման պարտավորությունը կրելու են սոցիալական ցանցերը, նրանք պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի 16 տարեկանից ցածր օգտատերերը չկարողանան հաշիվներ ստեղծել։

Օրենքը խախտելու համար թվային հարթակները կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարի չափով (32,3 միլիոն դոլար):