Որոշ ղշի սիրահարների բախտը ուղղակի չի բերում

Հայաստանում` վերջին տարիներին, ներքաղաքական իրավիճակների և ճգնաժամերի ժամանակ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ շատ են եղել:

Ուժային կառույցների գործունեությունը բնականաբար միջազգային գործընկերների, բարեկամների և թշնամիների ուշադրության կենտրոնում է:

Փաստ է, որ վերջին տարիներին Փաշինյանի ամեն հաջորդ նշանակում ավելի վատն է նախորդից, ավելի վատ հետևանքներ է ունենում քան նախկինում էր: Իրենց հետևից համակարգ են բերում ավելի շատ ոչ կոմպետենտ մարդկանց,  քան նախկինում էր, և վերջապես, շատ դեպքերում նորանշանակ պաշտոնյան ավելի արագ է հարստանում իր նախորդից:

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը ժողովրդի լեզվով ասած ղուշ և գիր է գցում 100 դրամանոց կոպեկի միջոցով, և այդպես որոշում, թե ում որ պաշտոնին պետք է նշանակի, և հնարավոր է այդ պատճառով է, որ որոշ ղշի սիրահարների բախտը ուղղակի չի բերում:

Արձանագրենք նաև, որ ամեն մի հաջորդ նշանակումից ուրախանում են մեր թշնամիները, իսկ բարեկամնեուը ուղղակի տարակուսում են:

 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյան