Գալիք տարվանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերի կոնկրետ թիրախային խմբերին
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և 40+10 ծրագիրը կգործի մինչև մարտ։ Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։
Արդեն ապրիլից մինչև հունիս Արցախից բռնի տեղահանվածների աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին և 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։
Այսինքն այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա։
Արդեն հուլիսից-դեկտեմբեր Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։

