Փաշինյանը կրկին շնորհակալություն հայտնեց պաշտոններից շնորհակալությամբ հեռացվածներին
«Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, և ես ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել, այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշատակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտյան արդեն նախարարություններին ներկայացրել է Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին։
Նա շնորհավորեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և հաջողություններ մաղթեց։

