Բաքուն էլ Ֆրանսիայի դեսպանին է կանչել ԱԳՆ

Հայաստանին լայնամասշտաբ զինող Ֆրանսիայի քայլերը հարված են խաղաղ գործընթացին` ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Մենք շտապ պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Մինչ այդ երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան էր կանչվել Ֆրանսիայի ԱԳՆ՝ COP-29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։