ՀՀ նախագահի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում: