Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին լքել է Սուխումը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին, ՏԱՍՍ-ին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է Թամիշ գյուղում։

Հիշեցնենք, որ Աբխազիայում ցույցեր են։ Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել երկրի ղեկավարին՝ պահանջելով նրանից հրաժարական տալ: Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերի համալիրը, հայտարարել են, որ դադարեցրել են բանակցությունները իշխանությունների հետ և մտադիր են ավելացնել իրենց ուժերը: Բժանիան ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի պատգամավորների վրա ճնշում գործադրելու անթույլատրելիության մասին: Նա նաև կոչ էր արել բնակիչներին չտրվել սադրանքներին։