Ներկայացվել է արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր»  և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների  փաթեթ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։

Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»։