ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ միջև ծեծկռտուքի մանրամասները. պարզաբանում` Երևան ՋԷԿ֊ից

Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Այդ մասին հայտնում են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից:

«Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:

Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական  հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»,- հայտնում են ՓԲԸ-ից: