Սպիտակ տանը կայացել է Բայդենի և Թրամփի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում ընդգծել են իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Բարի գալուստ, բարի վերադարձ», – ասել է Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է իշխանության սահուն անցում: