Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում
Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում:
Այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
«Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,–ասաց Միրզոյանը:

