ԱՄՆ դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում

Բաքվում ԱՄՆ դեսպանը երեկ կարևոր բացահայտում է արել.

«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Հանձնաժողով բառը՝ «հանձնելու ժողով» իմաստով։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին..

 

Կարեն Վրթանեսյանի գրառումը