Միրզոյանը այցելել է «Ericsson» ընկերություն․ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում համագործակցությանը (տեսանյութ)
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson»
ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը
ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության
գործունեությանն ու արձանագրված առաջընթացին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա
հնարավորություններին։

