Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև
Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այս պահին Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP29-ն է», – ասել է նա՝ նշելով, թե դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ։
Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում «որոշակի հարցեր կան»․ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Գործընթացն ուշացել է։ Դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։

