Փաշինյանի իշխանությունն ինչպես ուրացավ Արցախը, այնպես էլ ուրացել է բոլոր ռազմագերիներին

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցության կողմից նախաձեռնված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցի աշխատանքը տապալվեց իշխանության կողմից։ Այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է նրանց ունեցած վախը թուրք-ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ոչ հայանպաստ որոշումների շղթայի մի նոր դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչպես ուրացավ Արցախը և 5000-ից ավելի հայորդու կյանքը, այնպես էլ ուրացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և բոլոր ռազմագերիներին, որոնք իբրև պատանդ պահվում են Բաքվի բանտերում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյան