Վալենսիան Իսպանիայի իշխանությունից 31,4 միլիոն եվրո է խնդրել ջրհեղեղների հետևանքների վերացման համար

Վալենսիայի Ինքնավար Համայնքի կառավարությունն Իսպանիայի կենտրոնական կառավարությունից խնդրել է ավելի քան 31 միլիոն եվրոյի օգնության փաթեթ՝ ջրհեղեղների հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին հաղորդում է RTVE պարբերականը։

Վալենսիայի ղեկավար Կառլոս Մասոնը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունից խնդրում է օգնության առաջին փաթեթը, որը կազմում է 31,402 միլիոն եվրո։