Մոսկվայում ձյան և մերկասառույցի պատճառով երթևեկությունը որոշ փողոցներում անհնարին է դարձել
Նոյեմբերի 4-ը դարձել է ամենաձնառատը, Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 6 սանտիմետրի։ Այս մասին ասել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
Նրա խոսքով, երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, Մոսկվան ապրել է 21-րդ դարում տարվա այս եղանակի ամենաձնառատ օրերից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա՝ Մոսկվայի մարզում ձյան ծածկը տատանվում է 2-10 սանտիմետր: Ամենաշատ ձյունը տեղացել է Նարոֆոմինսկում, որտեղ ծածկույթի խորությունը հասել է 11 սանտիմետրի։
Այսպիսով, Մոսկվան զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը 21-րդ դարի ամենաձյունառատ նոյեմբերի 4-ի ցանկում։
Սակայն մարզում ձյան ծածկը երկար չի տևի։ Լեուսը նշել է, որ հինգշաբթի օրվանից ձյունը կսկսի ակտիվորեն հալվել։ Սպասվում է, որ մինչև ուրբաթ-շաբաթ այն ամբողջությամբ կվերանա Ռուսաստանի կենտրոնական շրջանների տարածքից։

