QR կոդ․ ով է հնարել և ինչ խնդիր է լուծում
QR կոդը (անգլերեն՝ quick response- արագ պատասխան) նոր սերնդի շտիրխկոդ է: Անվանում են նաև մատրիցային կոդ, կամ 2D կոդ (երկչափ շտրիխկոդ), ինովացիոն այս նախագիծը ներկայացվել է 1994 թվականին ճապոնական «Denso-Wave» ընկերության կողմից։
Այն աշխարհին ներկայացրել է ճապոնացի ինժեներ Մասախիրո Խարան 1994 թվականին։ Denso մեքենաշինական կորպորացիան նրան բարդ խնդիր տվեց՝ փոխարինել շտրիխ կոդը ավելի տարողունակով, քանի որ այն պարունակում էր ընդամենը 20-30 տառ և թվեր, և աշխատողները պահեստամասեր արտադրելիս ստիպված էին սկանավորել մինչև տասը կոդ մեկ տուփի վրա: Բացի այդ, նոր ծածկագիրը պետք է հեշտ ընթեռնելի լիներ և վնասված կամ կեղտոտ չլիներ: Գրեթե երկու տարի պահանջվեց այս գլուխկոտրուկը լուծելու համար, և արդյունքում ստացվեց տեղեկատվության կոդավորման հարմար և հուսալի միջոց: Հեղինակի խոսքով՝ ինքը սպիտակ դաշտի վրա սև քառակուսիների նախշը փոխառել է իր սիրելի Go խաղից, որտեղ սև ու սպիտակ չիպերը շարված են քառակուսի տախտակի վրա։
Այս պիտակները սկզբնապես օգտագործվել են արտադրության մեջ ավտոմոբիլային բաղադրիչների և հանգույցների տեղաշարժին հետևելու համար: Denso Wave-ը արտոնագիր ստացավ, սակայն որոշեց տեխնոլոգիան հասանելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին, ինչն ապահովեց դրա լայն տարածումն ամբողջ աշխարհում։
Ինչ է անում QR-ը
QR-ը հատուկ ծածկագիր է, որն իր մեջ պարունակում է ինֆորմացիա։ Այն արագ արձագանքում է տեսախցիկի միջոցով դեպի իրեն եկող ծածկագրին, վերլուծում այն՝ վայրկյանների ընթացքում և քեզ ցույց տալիս օրինակ՝ որևէ սրճարանի հասցե, որևէ գրադարանի կայք և այլն։ Կարող ենք ասել, թե QR-ը տեղեկությունների գեներատոր է։
Հետաքրքիր է, որ QR կոդերը առ այսօր զարգանում են: Այսպիսով, առաջին ծածկագրերը կարող էին պարունակել ոչ ավելի, քան 4 նիշ, իսկ այսօր կարող են մինչև 7089 նիշ պարունակել, ակնթարթորեն ճանաչվում են ցանկացած տեսանկյունից, և ընթեռնելի են, նույնիսկ եթե դրանց մակերեսի մեկ երրորդը վնասված է:
Աղբյուրը՝ Moya-planeta

