Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում

ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է և հիմա ՔԿ Կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել  է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանի և Քյարամյանի մասնակցությամբ վեճ է եղել։