Արարատ Միրզոյանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ իրավիճակի մասին

Հայաստանն ուշադիր է իր քաղաքացիների հանդեպ, որոնք գտնվում են աշխարհի ցանկացած կետում, և արձագանքում է պատշաճ կերպով, եթե նրանց իրավունքները ոտնահարվում են։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 31-ին ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով իրավիճակը Երուսաղեմի «Կովերի պարտեզ» թաղամասի շուրջ։

Միրզոյանի խոսքով, եթե տարհանման անհրաժեշտություն է առաջանում, մարդկանց տարհանում են։ «Գերատեսչությունում իմ ղեկավարության կարճ ընթացքում դա տեղի է ունեցել առնվազն մի քանի անգամ։ Իսկ վերոնշյալ թաղամասի մասով խնդիրն այն է, որ Երուսաղեմի պատրիարքությունը, իրավաբանական անձ լինելով, վարձով է տվել իր հողակտորը, բայց հետագայում մտափոխվել է։ Ներկա պահին ընթանում է դատավարություն»,- հշեցրել է Միրզոյանը։