Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը նորոգվելու է Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան

Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական ախատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշում են քաղաքապետարանից։