Կադիրովը հայտնել է անօդաչուների գրոհի մասին Չեչնիայում հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում

Գուդերմեսում (Չեչնիայի Հանրապետություն), հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի տարածքի դատարկ շենքում, այրվել է  տանիքը անօդաչուների գրոհի հետևանքով, տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Այսօր առավոտյան ժամը 6.30-ին Գուդերմեսում անօդաչուների գրոհի հետևանքով այրվել է դատարկ շենքի տանիքը հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի տարածքում։ Զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհը մարվել է»,- գրել է Կադիրովը թելեգրամ-ալիքում։

«Համալսարանի գործունեությունը չի կանգնեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով»,- նշել է Կադիրովը։