Դավթաշենում հեռացվում են գովազդային վահանակները (տեսանյութ)
Դավթաշեն վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մեծ տեղեկատու դաշտով 42 գովազդային վահանակից հեռացվել է 33-ը, մնացել է 9-ը։
Ապամոնտաժվել է անօրինական կամ թույլտվություն չունեցող արտաքին 389 գովազդ։
2024 թվականի ընթացքում արտաքին գովազդի տեղադրելու թույլտվություն է տրամադրվել 74 տնտեսվարողի։
Մանրամասները՝ տեսանյութում

