«Ադրբեջան-ՆԱՏՕ» կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել Բաքվում
«Ադրբեջան-ՆԱՏՕ» կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել այսօր Բաքվում:
Կողմերը քննարկել են էներգետիկ անվտանգությունն ու կլիմայի փոփոխությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կլոր սեղանը նվիրված է եղել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին:
Կլոր սեղանի մասնակիցներն էին ՆԱՏՕ-ի անդամները, գործընկեր երկրները, ակադեմիական և փորձագիտական շրջանակները: