Վիկտոր Օրբանը ժամանել է այն հյուրանոց, որտեղ Վրաստանի ընդդիմության առաջնորդները հանդիպում են արևմտյան դիվանագետների հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անսպասելիորեն ժամանել է Tbilisi Marriott հյուրանոց, որտեղ ընթանում է ընդդիմության առաջնորդների հանդիպումը արևմտյան դիվանագետների հետ, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Ներկա պահին հայտնի չէ՝ ինչու է Օրբանը գնացել այնտեղ, նշում է Mtavari-ն։ Օրբանի պաշտոնական հանդիպումը կառավարության վարչակազմում նախատեսված է երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին։ Թբիլիսի նրա այցի մասին հայտարարվել է ընտրություններից անմիջապես հետո։
Politico-ն նշում է, որ նախաձեռնությունը եղել է վրացական կողմից: «Վրացական երազանքը» նրան իր Եվրոպայում գլխավոր դաշնակիցն ու «մարտական քրիստոնյա» է անվանում:

