ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները ցանկանում են, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․Պուտին
ԲՐԻԿՍ -ի բոլոր երկրները ցանկանում են, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում:
Պուտինի խոսքով՝ բոլորը ցանկանում են, որ հակամարտությունն ավարտվի հնարավորինս արագ և, ցանկալի է, խաղաղ միջոցներով:

