«PanArmenian EXPO 2024»-ը կանցկացվի հոկտեմբերի 25-27-ը՝ մարզահամերգային համալիրում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 16-րդ անգամ տեղի կունենա տարվա գլխավոր ցուցահանդես-ֆորումը՝ «PanArmenian EXPO 2024»-ը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 13:00–ին, աշխատանքային ժամեր՝ 12:00-20:00
Միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հետևյալ ոլորտների լավագույն ընկերությունների առաջարկներին. • Սննդարդյունաբերություն
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Շինարարություն
Տրանսպորտ
Խնամքի միջոցներ
Ծառայություններ
Տեքստիլ
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Պրոմ Էքսպո»
«Պրոմ էքսպո»-ն ստեղծվել է 2007 թվականին, ընկերությունը հանդիսանում է խոշորագույն, տարածաշրջանային ցուցահանդեսների, փառատոների ու համաժողովների կազմակերպման ոլորտի առաջատար, ինչպես նաև ցուցահանդեսային խոշոր տաղավարների կառուցապատող:
Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները՝ «PanArmenian Expo», «Construction and interior», «Armenian Auto Show», «Health & Life», «ArmSign Expo», «Furniture Expo»։ Ընկերությունը նաև «Tea, Coffee, Chocolate», «Spirit of Armenia» խոշորագույն փառատոների համակազմակերպիչն է:

