Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ծրագրում են քննարկել իրավիճակը Սիրիայում և Հարավային Կովկասում։
Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ նախագահը նաև հայտնել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարիդրացիական և կառուցողական բնույթ են կրում. «ՌԴ-ի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը բնական գազի հուսալի և վստահելի մատակարար է»,- ասել է Պուտինը։

