Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ

Սրբազան շարժման պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ի հետ․

«Այսօր կայացավ հանդիպում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, որում քննարկվեցին երկրին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։