Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կնոջը
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը
Հասմիկ Գ.-ն և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ ավելի վաղ LIVEnews.am-ի տելեգրամյան ալիքում տեսանյութ էինք հրապարակել, թե ինչպես են մայրաքաղաքում պղծում զոհված հերոսների նկարները։

