Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից կրկին պահանջել է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը Հարավային Կովկասում»։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Չայխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի հայտարարությունների։