ՀՀ-ի հետ համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում․ Ֆրանսիայի ՊՆ նախարար
Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց կապված են ընդհանուր պատմությամբ, համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ազգային պաշտպանության մեդալի հանձնման արարողության ժամանակ։
Հասմիկ Տոլմաջյանին ազգային պաշտպանության մեդալ է հանձնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

