Հիշողությա՞ն, թե բարոյականության կորուստ
Երեկ մի կլասիկ նախկին պատգամավոր ու դեսպան փորձում էր գիտականորեն հիմնավորել, թե ընդդիմության կողմից մանդատներ վայր դնելը կբերի նոր ընտրությունների: Միանգամից հիշեցի “Եռանկյունի” ֆիլմից մի դրվագ, երբ երիտասարդ Հովոն ջութակ էր տանջամահ անում, իսկ հպարտ հայրը դա կոչում էր “գիտությամբ չալել”: Բայց, մի կողմ դնենք իմ հուշերն ու անդրադառնանք կլասիկի գիտությանը: Հընթացս էլ հիշենք, որ հեռավոր Յակուտիայում շառլատան շամանները թմբուկ զարկելն ու պարելը ներկայացնում որպես գիտություն էին ներկայացնում: Ահա ուրեմն այդ կլասիկ պատգամավոր-դեսպան-գիտնական-շամանը հայտարարում է, որ իրենք` այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը, մանդատները վայր դրեցին ու “հասան նրան, որ խորհրդարանը լուծարվեց”: Ինձ մի հարց է հուզում. այդ բազմակլասիկը հիշողությունն է կորցրել, թե? բարոյականությունը: Գիտեմ, գիտեմ, կասեք, թե բա դրանից ե?րբ է ունեցել: Դրան հիմա չանդրադառնամ` հարցիս անդրադառնամ: Հիշեցնեմ, որ 2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանը հրաժարական տվեց: Խորհրդարանական կլասիկը և իր շրջապատը նոր թեկնածու չառաջադրեցին: Ինչու? Դե, հավանաբար իրեն խոստացել էին, որ նոր ընտրություններում կպահպանի իր կլասիկ մանդատը, բայց հետո կամ մտափոխվեցին, կամ չկարողացան: Արդյունքում` նախկին խորհրդարանի լուռ համաձայնությամբ, վարչապետի որևէ թեկնածու չառաջադրվեց ու խորհրդարանն արձակվեց: Փաշինյանը մնաց ժ/պ: Հիմա ինքը վեր է կացել ու հայտարարում է, թե “մանդատները վայր դրեցին, հասան խորհրդարանի լուծարմանը”: Էդ լու”րջ: Խորհրդարանն արձակվեց, որովհետև Փաշինյանը “հրաժարական” տվեց, իսկ վարչապետի այլ թեկնածու չառաջադրվեց: Կլասիկի մանդատը դարձավ լոկ մի հուշանվեր: Իր դերն այդ պատմության մեջ ընդամենը կլասիկ լռությունն էր, որպեսզի Փաշինյանի ծրագիրը չխափանվեր: Երևի դրա վարձատրությունն էլ կլասիկ դեսպանի կաբինետն ու աշխատավարձն էին….

