Այս տարի զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել
Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ։
«Դրանցից 6-ը սպանություն է, 4-ը հակառակորդի կողմից սպանություն է, 4-ը ավտովթարի հետևանքով գրանցված դեպքերն են, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք է գրանցվել։ Գրանցվել է նաև դժբախտ պատահարի մեկ դեպք և հիվանդության 3 դեպք»,- ասաց Վարդապետյանը։