Արմեն Խաչատրյանն ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը․ «Փաստինֆո»

Այո, իմ թեկնածությունն առաջադրված է Արդարադատության նախարարի պաշտոնում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ես ընդունել եմ առաջարկը և եթե վարչությունն ինձ ընտրի՝ պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ է ՔՊ-ում քննարկման դրվելու հարցը։

«Այս պահին դեռ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ՝ օրվա ընթացքում պարզ կլինի»,-ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ վարչության նախորդ նիստում առաջադրված Արփի Դավոյանի թեկնածությունը մերժվել էր. մամուլում շրջանառված տեղեկություններով միայն 2 հոգի էին նրա օգտին քվեարկել, ինչը ՔՊ-ից չի հերքվել։

Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները։