«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած
Այսօր՝ ժամը 9:36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Oragir.News-ի տեսանյութը դեպքի վայրից

