Աշխարհի 70 գիտնական, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար. Արշակյան

Հակոբ Արշակյանը գրում է․ «ՀՀ վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստին հանդես եմ եկել զեկույցով։

Ներկայացրել եմ ութ ուղղություններով՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկա/կիսահաղորդիչներ, քվանտային տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, ինչպես նաև կրթության, գիտության և արդյունաբերության աշխատանքային խմբերի գործունեությունը։

Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 70 գիտնականներ, ձեռներեցներ, ինժեներներ մեկտեղել են ջանքերը նշված հինգ ուղղություններով մշակելու և կառավարությանը ներկայացնելու առաջարկներ՝ նպատակ ունենալով օգնել նշված ուղղություններով արդյունաբերության զարգացմանը»։