Պաշտոնանկությունների շքերթը շարունակվում է․հերթը էկոնոմիկայի փոխնախարարինն է
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ վերջինս հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն։
Սա երրորդ պաշտոնանկությունն է՝ մի քանի ժամում։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի պաշտոնանկության մասին։ Ըստ մամուլի, նրա ազատումը կապված է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։ Իսկ այսօր առավոտյան՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

