Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով նախագահների՝ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը՝ նա նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անտեսել չի կարելի: Սա նույնպես կլինի օրակարգում»,- ասել է Պեսկովը։