Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, փոխանցում են «ՌԻԱ Նովոստին»։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքի իրավական ակտերի բաժնում։

Համաձայն իրավական նոր կարգավորումների՝ այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մնալ և աշխատել Ռուսաստանում առանց վիզայի ավելի քան 90 օր։