Շնորհակալ եմ Երևանում կազմակերպված զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար․ Պլասիդո Դոմինգո

Անչափ շնորհակալ եմ պարոն քաղաքապետ, Տիգրան Ավինյան, ինձ շնորհած մրցանակի համար։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։

«Շնորհակալ եմ զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար, որ ձեռնարկել եք՝ հատկապես երեխաների և դեռահասների համար երաժշտական ​​նախագծեր ստեղծելու գործում»,- նշել է նա։