Պեսկովը հույս ունի, որ Պուտինը չգիտի կվադրոբերների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ հույս է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը չգիտի կվադրոբերների մասին՝ նշելով, որ չարժե չափազանցնել այդ երևույթի հանրաճանաչությունը:

«Հուսով եմ՝ ոչ։ Պետք չէ չափազանցնել հանրաճանաչությունը», – ասել է Պեսկովը։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է  կվադրոբերների հարցը՝ Կրեմլում ՌԴ և Հայաստանի ղեկավարների բանակցություններին սպասելիս: