Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի ամբողջ «սևագիր աշխատանքը» կատարվել ՌԴ-ում. Ուշակով

ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են ներքաշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

«Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են ներթափանցել խաղաղության պայմանագրի վրա տարվող գործընթացի մեջ։ Մենք համարում ենք, որ ամբողջ սևագիր աշխատանքը կատարվել է Մոսկվայում», – ասել է նա։

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ այդ գործողություններով Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթացի, ապա նաև տարածաշրջանային գործերի մեջ: